Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Երեկվա իմ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները. Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Երեկվա իմ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները. Տեր Արտաշես քահանա Հակոբյան
21.01.2026 | 16:08

Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը։

Իմ ծուխի սիրելի անդամներ։

Իմ ողջ ծառայության ընթացքում ես փորձել եմ հավատարմորեն ծառայել ձեզնից յուրաքանչյուրին՝ պահպանելով Սուրբ Եկեղեցու կարգը, և նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ այսուհետ ևս շարունակելու եմ իմ սպասավորությունը։

Խոնարհաբար հայցում եմ ամենքիդ ներողամտությունը և խնդրում եմ՝ հիշել ինձ ձեր աղոթքներում։

«Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15։32)։

Armchurchnews/Հայ Եկեղեցու նորություններ-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ